Չեխիայի վարչապետ Պյոտր Ֆիալան հայտարարել է՝ երկրում կորոնավիրուսային սահմանափակումների վերացումների մասին։
Նշվում է, որ փետրվարի 9-ից վերացվելու է հանրային վայրեր, ինչպես նաև սպորտային ու մշակութային միջոցառումներ այցելելիս թեստավորման վկայական կամ էլ կորոնավիրուսը հաղթահարելու մասին տեղեկանք ցույց տալու պարտադրանքը։
Նա նշել է, որ փետրվարի 18-ից վերացվելու է աշխատավայրերում զանգվածային թեստավորման պահանջը։
Մինչ այս քովիդային սահմանափակումներից հրաժարվել էին նաև Դանիան, Շվեդիան ու Նորվեգիան։