Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոին դժգոհել է թիմում իր կարգավիճակից։
Կիսապաշտպանը մտադիր է այս ամռանը այլ ակումբ տեղափոխվել։ Ֆուտբոլիստը կոնկրետ դժգոհ է այն խաղաժամանակից, որը ստանում է «Չելսիում»։
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո Հադսոն-Օդոին դաշտում անցկացրել է մեկ ժամից քիչ։