«Չելսին» սոցիալական ցանցերում հրապարակում է Միխայիլ Մուդրիկի լուսանկարներն ու տեսանյութերը, չնայած որ ֆուտբոլիստը դեռ չի միացել ակումբին:
Երեկ «կապտանռնագույնների» մամուլի քարտուղարությունը հրապարակել էր խաղացողի լուսանկարը՝ «Թողեք հաղորդագրություն Միխայիլ Մուդրիկին՝ ցույց տալու նրան մեր սերը» մակագրությամբ։
Կարճ ժամանակ անց լոնդոնյան ակումբը հրապարակել է վինգերի լավագույն գոլերի ամփոփումը «Շախտյորի» կազմում և գրել. «Մի փոքր կախարդանք Միխայլո Մուդրիկից: Բաժանորդագրվեք»:
Առաջին հրապարակումը հավաքել է ավելի քան 1 միլիոն հավանում, երկրորդը՝ ավելի քան 446 հազար։
Նաև Չելսիի աքաունթի նկարագրության մեջ կա հղում դեպի Մուդրիկի Instagram-ի պրոֆիլը։
Նշենք, որ «Չելսին» դեռ չի ավարտել Մուդրիկի տրանսֆերը, խաղացողը պաշտոնապես չի ներկայացվել որպես նորեկ։ Ինչպես հաղորդվում է, այսօր նա բուժզննում կանցնի։
Վինգերի՝ «Շախտյորից» «Չելսի» տեղափոխության գումարը կկազմի 100 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Խաղացողի աշխատավարձը՝ տարեկան 7,5 մլն եվրո: