«Չելսին» ու Մաուրիսիո Պոչետինոն քննարկում են մարզչի աշխատանքի մանրամասները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 51-ամյա արգենտինացին «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ դառնալու ֆավորիտ է։ Նա տպավորեց սեփականատեր Թոդ Բոուլին ակումբի զարգացման հստակ տեսլականով:
Լոնդոնցիներն ու Մաուրիսիոն արդեն քննարկում են, թե երբ մարզիչը կկարողանա աշխատանքի անցնել։ Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ամռանը։
Բացի այդ, բանակցությունները հասել են վճռական փուլերի, ուստի «Չելսին» ու Պոչետինոն արդեն սկսել են հնարավոր տրանսֆերների քննարկումը, հայտնում է The Independent-ը։
Դեռևս երաշխիք չկա, որ Պոչետինոն կգլխավորի «Չելսին», սակայն նրա հետ բանակցություններն ավելի առաջադեմ փուլում են, քան մյուս թեկնածուների հետ։
Ջուլիան Նագելսմանի հեռանալուց հետո «կապտանռնագույնների» մյուս թիրախը Վենսան Կոմպանին է, սակայն այս փուլում չի սպասվում, որ նա կհեռանա «Բարնլիից»: