«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ևս մեկ անգամ հիացրել է իր բարիությամբ և պարզությամբ: Վերջերս անգլիական ակումբի երկրպագուներից մեկը ֆրանցիացուն հրավիրել էր իր աղջկա հարսանիքին:
Ֆուտբոլիստն ընդունել էր հրավերն ու ներկա եղել միջոցառմանը: Նա անձամբ էր շնորհավորել երիտասարդներին, հարսանիքին մնացել էր մինչև վերջ՝ ամբողջ ընթացքում նկարվելով հյուրերի հետ ու ինքնագրեր բաժանելով:
28-ամյա ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել 2016 թվականից: