«Չելսին» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչ, երկու խաղերի արդյունքում հաղթահարելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» արգելքը։
Կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում թիմերը հաղթողին չէին որոշել, հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1։ Նույն հաշիվը գրանցվեց նաև Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական ժամանակում։ Նախ 28-րդ րոպեին լոնդոնցիներին առաջ մղեց Ռուբեն Լոֆտուս-Չիկը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Լուկա Յովիչը վերականգնեց հաշվի հավասարությունը։Հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց՝ 1-1։
Ավելացված ժամանակում նոր գոլեր չգրանցվեցին և եզրափակչի ուղեգրի հարցը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով․ լոնդոնյան թիմի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ էին՝ 4-3։
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին, Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղում «Չելսին» մրցելու է «Արսենալի» հետ, որը պայքարից դուրս է թողել «Վալենսիային»։
https://www.youtube.com/watch?v=BWegt6S9D2Y