Իրավական

Չեմ կարծում, որ այսօրվա Հայաստանը կարող է ստուգել արտաքին քաղաքական վարկածը․ Արամ Սարգսյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 20-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը զրուցել է լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է «Հոկտեմբերի 27»-ի գործի բացահայտմանը։

«Միանշանակ է, որ իշխանությունները շահագրգռված են գործի բացահայտմամբ: Գործը իսկապես քաղաքական ենթատեքստ ունի։ Մեկ անգամ արդեն քաղաքական դատավարություն եղել է, և տարբեր մարդիկ տարբեր նպատակներով դատավարություն արագ անցկացրել են, և դրա արդյունքները չեն բավարարել որևէ մեկին», – ասել է նա:

Սարգսյանը նշել է, որ արտաքին քաղաքական վարկածը հնարավոր է ստուգել այն ժամանակ, երբ Հայաստանը կլինի ուժեղ պետություն։

«Չեմ կարծում այսօրվա Հայաստանի Հանրապետությունը դա կարող է ստուգել, այն պարագայում, երբ Ռուսաստանի նախագահը գալիս է Հայաստան և ուզում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին: Ես գտնում եմ, որ այս փուլում գործի վերաբացումը, գործի վերաբացմամբ դատավարության անցկացումը նույնչափ վստահություն չի ներշնչելու, ինչ նախկինում։ Ես ուզում եմ միայն արդար դատական համակարգ ունենալու պարագայում գործը բացահայտվի»,- հավելել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ