Չեմ կարող փոխանցել խաղացողներին գնդակը արագ տեղափոխելու կարևորությունը․ Սարի

Դժվար է բացատրել, թե ինչու է դա տեղի ունեցավ, բայց առաջին խաղակեսում մենք դանդաղ էինք առաջ տանում գնդակը, շարժ չկար: Այս մասին ասել է «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին՝ ամփոփելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը «Լիոն»-ի հետ (0:1):

«Բնականաբար, մրցակիցը փորձեց ճնշում գործադրել, վերցնել գնդակը և նույնիսկ գոլ խփել:

Երկրորդ խաղակեսը ավելի լավն էր, բայց, անկեղծ ասած, սա բավարար չէ Չեմպիոնների լիգայի խաղի համար: Չգիտեմ, թե ինչու, բայց չեմ կարող փոխանցել խաղացողներին գնդակը արագ տեղափոխելու կարևորությունը: Սրանք հիմունքներն են: Մենք կշարունակենք աշխատել դրա վրա, և վաղ թե ուշ այս հայեցակարգը կհասնի նրանց:

Երեկ մարզման ժամանակ գնդակը երկու անգամ ավելի արագ էր շարժվում, քան այսօր երեկոյան»,-ասել է Սարին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Ամենաթարմ