Մեգամոլում չեն պահպանվել հակահամաճարակային կանոնները․ սահմանվել է վարչական տույժ

Հրապարակող՝

Megamol

Ամենադիտվածներ

Մեգամոլ առևտրի կենտրոնում Հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար վարչական տույժ է սահմանվել։

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջից։

««ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնի 2-ամյակի կապակցությամբ առևտրի կենտրոնում կազմակերպված զանգվածային միջոցառման ժամանակ հակահամաճարակային կանոններն ու սանիտարական նորմերը չպահպանելու փաստի կապակցությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել էր վարչական վարույթ։

Գործի քննության ընթացքում հաստատվել է, որ միջոցառման ժամանակ ներկաները չեն կրել դիմակ և չեն պահպանել սոցիալական հեռավորության պահանջը, որով խախտվել են Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող պահանջները։

Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որոշվել է իրավախախտման համար պատասխանատու առևտրի կենտրոնի սեփականատեր «ՍԻԹԻ» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ֆ-ին՝ որպես խախտում թույլ տված անձի, ենթարկել վարչական տույժի», – ասված է ԱԱՏՄ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ամենաթարմ