fbpx
Իրավական

Չեք կարողանալու ճնշել, կոտրել ու մեզ չարացնել․ Դավիթ Պետրոսյան

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական կազմակերպության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«6 ամիս տևած խորը ու համապարփակ ոստիկանական նախաքննությունը ՀՀ Դատախազության հետ որոշեց, որ ես ու ընկերներս փորձել ենք խմբակային, կանխամտածված ու բացահայտ առևանգում իրականացնել:

Այս 6 ամիսների ընթացքում չեմ խոսել, բայց շատ բան կա ասելու:

Այժմ մենակ մի բան կասեմ. չե՛ք կարողանալու ճնշել, կոտրել ու մեզ չարացնել:

Մենք շարունակում ենք ապրել ու գործել արդար ու արժանապատիվ միջավայրում ապրելու մեր երազանքներով»:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին աղբարկղը նետելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։

https://www.facebook.com/davidpetrosyan.david/posts/3361484527198809

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ