Չեռնոգորիայում օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտել փակ հանրային շենքերում, ներառյալ ռեստորաններում և սրճարաններում, ծխելու արգելքի մասին օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ օրինախախտներին սպառնում է տուգանք 20 հազար եվրոյի չափով: Այդ մասին հայտնել է RTCG ազգային հեռուստատեսությունը:
Նշվում է, որ այսուհետև երկրի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին արգելվում է ծխել փակ աշխատանքային և հասարակական շենքերում, ինչպես նաև սրճարանների, բարերի և ռեստորանների ցանկացած շենքում: Օրենքը վերացնում է բոլոր նախորդ նորմաները, որոնք թույլ էին տալիս ռեստորանի սրահի մի մասը լրացուցիչ տուրքի դիմաց առանձնացնել ծխողների համար: Այժմ ռեստորաններում ծխել կարելի է սոսկ հատուկ հատկացված սենյակում, որը լիովին մեկուսացված է գլխավոր հարկաբաժնից:
Ծխելու արգելքի մասին օրենքը երկրի խորհրդարանն ընդունել է հուլիսի 31-ին: Խիստ միջոցների գլխավոր պատճառներից մեկը դարձել են բազմաթիվ քաղցկեղային հիվանդությունները, որոնց պատճառը վնասակար սովորությունն է:

