Չեխիան չի արտահանձնի Նարեկ Սարգսյանին․ Հայկ Սարգսյան

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, այսօր լրագրողներին ասաց, որ իր տեղեկություներով՝ Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին:

Հայկ Սարգսյանը նշեց, որ Չեխիայի արդարադատության նախարարությունը, իր տեղեկություններով, նման համաձայնություն չի տվել:

Անդրադառնալով հորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, Հայկ Սարգսյանը ասաց, որ հայրը բուժման նպատակով այժմ արտերկրում է:

Նշենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից Araratnews.am-ին հայտնել էին, որ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հետ կապված նորություն չունեն։

Ամենաթարմ