Թերապևտ, բնաբան Արտյոմ Խաչատրյանը պատմել է, թե ինչ դեր է խաղում ջուրը մեր օրգանիզմում և ինչպիսի ջուր ցանկալի չէ խմել, գրում է «ՄեդիկՖորում»-ը։
«Եթե դուք վատ ջուր խմեք, ձեր առողջությունը միայն կվատանա։ Ջուրը թերևս մեր կյանքի ամենակարևոր ռեսուրսն է: Նրանից, թե որքան և ինչպիսի ջուր եք խմում, կախված կլինի ձեր ինքնազգացողությունը»,- ասում է փորձագետը:
Շատերը եռացրած ջուր են խմում՝ մտածելով, որ այն ավելի առողջարար է։ Այնուամենայնիվ, դա այդպես չէ: Եռացրած ջուր կտրականապես չի կարելի խմել, նախազգուշացնում է բժիշկը։
Այդպիսի ջրի մեջ մեծ քանակությամբ տարբեր խառնուրդներ են կենտրոնացված, որոնք բացասաբար են անդրադառնում ամբողջ օրգանիզմի առողջության վրա։ Իսկ օգտակար տարրեր եռացրած ջրի մեջ գրեթե չկան։
Եռացրած ջրի հաճախակի օգտագործման պատճառով օրգանիզմում կարող է հեղուկի լճացում և այտուց առաջանալ, իսկ դա հղի է ավելորդ քաշի ի հայտ գալով։
Ջրի «մաքրման» մեկ այլ պոպուլյար մեթոդ է ֆիլտրումը: Ֆիլտրով անցած ջուրը պակաս վտանգավոր է, քան եռացրած ջուրը, բայց այն ևս օգտակար անվանել չի կարելի։ Ֆիլտրը ոչ բոլոր բոլոր վնասակար նյութերն է կլանում ջրից: