Այսօր ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ճեպազրույցում անդրադարձավ Պետական կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ միավորելու վերաբերյալ նախարարության նախագծի։ Այս առումով որոշակի բողոք էր բարձրացել թատրոնի ներկայացուցիչների շրջանում։
Դումանյանն ասաց, որ միավորման այս քայլը խիստ հիմնավոր է և բխում է ոլորտի շահերից։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ իրենց տվյալներով՝ Կամերայինի անձնակազմը հայտնվելու է շատ լավ պայմաններում ու իրենց ստեղծագործական ազատությունը չի խաթարվելու։
Դումանյանի խոսքով՝ Կամերայինում դժգոհությունները կապված են այն բանի հետ, որ մարդիկ ավանդույթի ուժով իրենց միայն այդտեղ են պատկերացնում և ուրիշ ոչ մի տեղ, բայց պետությունը չի կարող զգայական ամբիցիաները բավարարելով առաջնորդվել, որովհետև կան ավելի մեծ պատասխանատվություններ։