Ռաֆայել վան դեր Վարտը զարմացած է «Բարսելոնայի» հետ կապված իրավիճակից, որը փորձում է կրճատել Ֆրենկի դե Յոնգի աշխատավարձը։
Ըստ նրա՝, որ կատալոնական ակումբը ճիշտ չէ վարվում իր խաղացողների նկատմամբ։ Վան դեր Վարտը կարիերայի ընթացքում հասցրել է խաղալ նաև Իսպանիայում՝ սկզբում Մադրիդի «Ռեալում», հետո՝ «Բետիսում»:
«Ո՞վ է պաշտպանելու խաղացողներին: Ծիծաղելի է, նրանք խաղացողներ են գնում, բարձր մակարդակի շնորհանդեսներ անում, բայց չեն կարողանում վճարել նրանց աշխատավարձերը»,- վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում NOS-ը։
Կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2019 թվականից։