Չիլիի իշխանությունները որոշել են 5,5 մլրդ դոլար ներդնել 2020 թվականին 100 հազար նոր աշխատատեղի ստեղծման համար բողոքի ակցիաների և տնտեսական ակտիվության անկման ֆոնին: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Իգնասիո Բրիոնեսը:
Չիլիի կենտրոնական բանկն ավելի վաղ հայտնել էր հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշի 3,4 տոկոս անկման մասին, ինչը վատագույն արդյունքն է 2009 թվականի հուլիսից ի վեր:
«Ակնկալում ենք, որ նոյեմբերի թվերը նույնպես բացասական կլինեն։ Սա խոսում է այն մասին, որ հազարավոր ձեռնարկություններ ռիսկային գոտում են։ Այդ պատճառով էլ հիմնական խնդիրն այժմ աշխատատեղերի ստեղծումն է»,-լրագրողներին ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ երկրի սոցիալական օրակարգը գնահատվում է 5,5 մլրդ դոլար։
«Ակնկալում ենք, որ դա կհանգեցնի 2020 թվականին 100 հազար նոր աշխատատեղի ստեղծմանը»,-ասել է ֆինանսների նախարարը:
Իրավիճակը բարդացել ՝ Չիլիում մեկ ամսից ավելի չդադարող բողոքի ցույցերի հետևանքով, որոնք պայմանավորված են մայրաքաղաք Սանտյագոյում մետրոյի ուղեվարձի թանկացմամբ։