Գիտություն

Չիլիում հայտնաբերվել են ամենահին մումիաները

Առաջին մարդիկ, ովքեր մումիֆիկացնում են մահացածներին, ապրել են մոլորակի ամենաանապատային տարածաշրջանում։ Մինչև մեր թվարկությունը մոտ 7000 տարի առաջ Չինչորո ցեղը բնակություն է հաստատել Չիլիի Ատակամա անապատում: Նրանք ծանոթացել են մումիֆիկացման ձևերին մեր թվարկությունից մոտ 5000 տարի առաջ։

Ինչպես տեղեկացնում է CNN-ը՝ նրանք սկսեն են մումիֆիկացնել սովորել եգիպտացիներից 2000 տարի առաջ:

Հետաքրքիր է նաև այն, որ եգիպտացիները զարգացած քաղաքակրթություն են եղել և մումիֆիկացրել են իրենց փարավոններին, մինչդեռ չինչորոները եղել են ձկնորսներ, որսորդներ և զբաղվել են հավաքչությամբ․ նշվում է, որ վերջիններս միանման են վերաբերվել բոլոր մահացածներին։

Չնայած երկրում քիչ բան է հայտնի, այն մասին, որ հնագույն մումիաները գտնվում են այդտեղ, Չիլիի իշխանությունները հույս ունեն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկվելուց հետո տարածաշրջանն առավել մեծ հանրահայտություն կստանա։

https://www.instagram.com/p/BgEus2zjXvy/?utm_source=ig_embed

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ