Չինաստանի աջակցությունը Իրանի ազգային կայունությանը

Հրապարակող՝

,

iran-chin

Չինաստանի իշխանությունները դեմ են ԱՄՆ-ի հնարավոր միջամտությանը Իրանի ներքին գործերում։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը հայտարարել է, որ Պեկինը հետևողականորեն դեմ է այլ պետությունների ներքին քաղաքականությանը միջամտելուն։ Նա ընդգծել է, որ Չինաստանը աջակցում է Թեհրանի ջանքերին՝ ուղղված ազգային կայունության ապահովմանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25-տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանել Իրանի հետ համագործակցող բոլոր երկրների նկատմամբ։ Դա տեղի է ունեցել Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցերի ալիքից հետո, որի համար Իրանը պատասխանատվությունը բարդել է Միացյալ Նահանգների և Իսրայելի վրա՝ մեղադրելով նրանց անկարգություններ կազմակերպելու մեջ։ Չինաստանը քննադատել է Թրամփի վարչակազմի մոտեցումը, զգուշացնելով միակողմանի ճնշման դեմ, քանի որ լարվածությունը շարունակում է աճել։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ ևս ասվում է, որ Պեկինը կտրականապես դեմ է անօրինական պատժամիջոցների կիրառմանը և պատրաստ է պաշտպանել իր շահերը։ Դեսպանատան խոսնակը նշել է, որ սակագնային և առևտրային պատերազմներում հաղթողներ չկան, իսկ պարտադրանքն ու ճնշումը չեն կարող լուծել խնդիրները։

Ամենաթարմ