fbpx
Աշխարհ

Չինացի զբոսաշրջիկները իրենց երեխային մոռացել են Հռոմ մեկնող գնացքի մեջ. РИА Новости

Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները մոռացել են իրենց հինգամյա որդուն դեպի Հռոմ շարժվող գնացքի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ծնողները կարծել են, թե երեխան ինքնուրույն լքել է գնացքը, և դուրս են եկել նրան փնտրելու Սանտա Մարիա-Նովելլա կայարանում, սակայն տղան, իրականում, մնացել է գնացքում, որը մեկնել է Հռոմ: Նա վախեցել է և չի կարողացել օգնություն խնդրել, քանի որ խոսել է միայն չինարեն:

Ոստիկանության աշխատակիցները Ֆլորենցիայի կայարանից կապվել են գնացքի ուղեկցորդի հետ, որն էլ գտել է երեխային և Հռոմի կայարանում հանձնել իրավապահներին:

Մինչև ծնողների ժամանելը՝ ոստիկանները երեխային զբաղեցրել են խաղերով ու նկարչությամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ