Աշխարհ

Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն նոր տվյալներ է հայտնել

Չինաստանի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն հինգշաբթի հայտնում  է, որ Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը վերջին մեկ օրում աճել է 8-ով, վարակվածների թիվը մեծացել է 34-ով, առողջացել է ևս 819 մարդ:  Ընդ որում՝ նոր դեպքերից ոչ մեկը չի գրանցվել երկրում համաճարակի էպիկենտրոնը դարձած Ուհանում:

Կոմիտեն հայտնել է, որ երկրում իրավիճակը կայուն է. 31 նահանգից 15-ում ընդհանրապես հիվանդացած չկա, եւս 16 նահանգում, կենտրոնական ենթակայության շրջաններում եւ քաղաքներում հիվանդանոցներում գտնվող վարակվածների թիվը տատանվում է մեկից մի քանի տասնյակ մարդու սահմանում: Պեկինում կա 92 վարակված, Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյան նահանգում՝ 7, Հայնանում մնացել է ընդամենը մեկը:

Գերատեսչության տվյալներով՝ համաճարակի ամբողջ ընթացքում վարակվածների թիվը հասել է 80,9 հազար մարդու, որոնցից առողջացել է 70,4 հազարը, մահացել 3245-ը: Թարմացված տվյալների համաձայն՝ Չինաստանում վիրուսի հետեւանքով մահացության պաշտոնական ցուցանիշը կազմում է 4 տոկոս: Առողջացների բաժինը մեկ օրում 86 տոկոսից հասել է մինչեւ 87 տոկոսի:

Հուբեյ նահանգում, որտեղ թոքաբորբի գլխավոր օջախը գրեթե վերացված է, վերջին օրում մահացել է 8 մարդ, ոչ մեկը չի վարակվել, առողջացել է 795 մարդ: Այնտեղ դեռեւս կա մոտ 6,9 հազար վարակակիր: Չինաստանի մեծ մասում արդեն շատ օրեր վարակման նոր դեպքեր չեն գրանցվում: Սակայն երկրում վարակվածների թիվը մշտապես աճում է, որոնք ժամանում են արտասահմանից. իշխանությունները գրանցել են արդեն 189 այդպիսի դեպք, որից 34-ը՝ վերջին մեկ օրում։

Վերջին տեղեկությունների համաձայն Չինաստանում դեռեւս բժիշկների հսկողության են 9,1 հազարից ավելի բնակիչներ, որոնք վարակակիրների հետ սերտ շփում են ունեցել: Երկրում կա վիրուսի կասկածով 105 մարդ, որոնք կարանտինի մեջ են: Բժիշկների տեղեկացմամբ՝ վարակվածներից ավելի քան 2,3 հազարի մոտ հիվանդության ընթացքը ծանր է:

Հիշեցնեք, որ նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի 12 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտին այն համավարակ է ճանաչել: Վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 130 երկրում, ներառյալ Հայաստանում: ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում ընդհանուր վարակվել է 200 հազար մարդ, մահացել է ավելի քան 8 հազարը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ