fbpx
Աշխարհ

Չինաստանի նախագահը խոստացել է պահպանել Հոնկոնգի ինքնավարությունը

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը խոստացել է պահպանել երկրի հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի և Մակաոյի բարձր աստիճանի ինքնավարությունը: Այս մասին ասված է Չինաստանի կենտրոնական կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Մենք կշարունակենք հետևողականորեն պահպանել «մեկ երկիր՝ երկու համակարգ», «Հոնկոնգը կառավարում են հոնկոնգցիները, իսկ Մակաոն՝ նրա բնակիչները» սկզբունքները:

Մենք կապահովենք նրանց բարձր աստիճանի ինքնավարությունը՝ սահմանադրությանը և օրենսդրության հիմնարար նորմերին խստիվ համապատասխան»,-հայտարարել է Չինաստանի ղեկավարը՝ ելույթ ունենալով ՉԺՀ-ի կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ընթացքում:

Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ հատուկ վարչական շրջանները հաջողությամբ կզարգանան մայրցամաքային Չինաստանի հետ համատեղ:

«Վաղն անպայման էլ ավելի լավ է լինելու, քան այսօր»,-ընդգծել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ