Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում անտառային հրդեհներ են բռնկվել: Դրանց հետևանքով մահացել է առնվազն 24 հոգի:
Տուժել են նաև հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվածները։ 689 հրդեհաշիջողից 30-ը անհետ կորել են: Նրանցից 2-ի հետ հաջողվել է կապ հաստատել:
Երկուշաբթի հրդեհաշիջման աշխատանքներին միացել է նաև բանակը:

