Չինաստանում առատ անձրևների հետևանքով հեղեղումներ են սկսվել Հունան նահանգում, որտեղ շուրջ 70 հազար մարդ հայտնվել է վտանգավոր գոտում։
Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը։
Նշվում է, որ փրկարարներին դեռևս հաջողվել է միայն 1800 հոգու տարհանել։
Քաղաքացիներին խորհուրդ է տրվել հեռու մնալ ցածրադիր վայրերին, քանի որ որոշ գետերի մակարդակը մի քանի մետր բարձրացել է։

