Չինաստանում 22-ամյա տղամարդը տապից հովանալու համար 1,5 լիտր կոկա-կոլա է խմել 10 րոպեում, որից մեկ օր անց գրանցվել է նրա մահը։
Այս մասին հայտնում է Daily Maily:
Իրադարձությունները զարգացել են այս կերպ․ նախ տղամարդն ըմպելիքը օգտագործելուց 6 ժամ անց դիմել էր հիվանդանոց՝ որովայնի շրջանում ցավերի ու փքվածության գանգատով։ Բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել, սակայն չինացու վիճակը 12 ժամ անց կտրուկ վատացել է, որից արդեն 6 ժամ անց նա մահացել է։
Նշվում է, որ ըստ մահվան վարկածներից մեկի՝ շատ արագ կոլան խմելու հետևանքով օրգանիզմում մեծ քանակի ածխաթթու գազ է կուտակվել, որն էլ հանգեցրել է լյարդի թթվածնաքաղցի, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Մեկ այլ վարկածներից մեկի համաձայն, տղամարդը մահացել է բակտերիալ վարակից և գազավորված ըմպելիքն այստեղ ոչ մի կապ չունի։