Չինաստանը չինացի պաշտոնյաների նկատմամբ ամերիկյան նոր սահմանափակումների պատճառով պատրաստվում է ԱՄՆ-ի դեմ հայելային պատժամիջոցներ կիրառել: Այս մասին հայտնել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Մենք վճռական բողոք ենք հայտնում այդ պատժամիջոցների կապակցությամբ, որոնք կոպտորեն խախտում են Չինաստանի ինքնիշխանությունը: Աշխարհում մարդու իրավունքների ամենամեծ խախտողն ԱՄՆ-ն է: Եթե Չինաստանի պաշտոնատար անձանց դեմ պատժամիջոցները չհանվեն, մենք հայելային պատասխան կտանք»,- նշել է Վենբինը:
Նա նշել է, որ Պեկինը պահանջում է, որ Վաշինգտոնը դադարեցնի Չինաստանի նկատմամբ զրպարտանքը և նախապաշարմունքներով առաջնորդվելը։