Չինաստանի իշխանությունները որոշել են ավելացնել 2022 թվականին իր ռազմական բյուջեն։
Այս մասին ասվում է հրապարակված պաշտոնական փաստաթղթում։
Նշվում է, որ 229,5 միլիարդ դոլար կազմող ծախսերը ավելացվում են 7,1 տոկոսով։
Ավելացումը մի շարք նպատակներ է հետապնդում, որի շարքում նշվում է նաև «նոր դարաշրջանի ռազմաստրատեգիական կուրսի» իրականացումը։
Նշենք, որ Չինաստանի ռազմական բյուջեն իր մեծությամբ աշխարհում երկրորդն է (զիջում է միայն ԱՄՆ-ին)։