Չինական ինտերնետային որոնողական Sogou համակարգը մտադիր է արհեստական ինտելեկտով հեռուստահաղորդավարների արտահանում կազմակերպել։ Այս մասին հայտնում է Hightech+-ը։
Sogou-ն համաշխարհային ճանաչում է ստացել նորությունների վիրտուալ հաղորդավարներ ստեղծելու շնորհիվ։ Դրանցից առաջինը անցյալ տարվա նոյեմբերին հայտնվել էր «Սինխուա» գործակալության հեռուստաալիքի եթերում։ Մարտին տղամարդկանց ԱԻ-կոլեկտիվին միացել է Սին Սյաոմեն կիբերաղջիկը։
Առաջին հաճախորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է։ Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, չինական ինտերնետային հսկան աշխարհում առաջին արաբալեզու վիրտուալ հաղորդավարին ստեղծելու պայմանագիր է կնքել ԱՄԷ-ի պետական հեռուստատեսության հետ։
Կողմերը վստահ են, որ տեխնոլոգիան թույլ կտա նորությունների հեռարձակումները ավելի որակյալ դարձնել և կնպաստի տարածաշրջանում մեդիաոլորտի զարգացմանը։
Չինաստանը ձգտում է մինչև 2030թ․ արհեստական ինտելեկտի շուկայում առաջատար դառնալ, և վիրտուալ հեռուստահաղորդավարների մշակումը տեխնոլոգիական զարգացման միայն մեկ օրինակն է։