«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբայի տրանսֆերը գնելու ժամկետը մոտենում է ավարտին։ Նրան Ձեռք բերելու համար պայքարում են Մադրիդ «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։
Նշվում է, որ իտալական ակումբը ցանկանում է վերադարձնել Պոգբային։ Այդ նպատակով՝ Թուրինից ներկայացուցիչներ են մեկնել Մանչեսթեր, որպեսզի քննարկեն և ավարտին հասցնեն գործարքը։ Ներկայացուցիչների կազմում եմ թիմի սպորտային տնօրենը, Նեդվեդն ու ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան։
Սակայն, AS պարբերականի տեղեկություններով, Ռայոլան երկակի խաղի մեջ է ու «Ռեալին» դրդում է գործողությունների։ Հաղորդվում է, որ Պոգբան չի ցանկանում ևս 1 տարի անցկացնել Մանչեսթերում և նույնպես անհանգստացած է մադրիդյան ակումբի անգործությունից։
Ըստ աղբյուրի՝ Ռայոլայի ու Պոգբայի համար առաջնայինը «Ռեալի» տարբերակն է, բայց եթե տեղափոխությունը չկայանա, ապա ֆուտբոլիստը հաճույքով կվերադառնա Ա Սերիա։