Բնապահպան Սիլվա Ադամյանը չի ցանկանում, որ Հրազդանի կիրճը համարվի հատուկ պահպանվող տարածք, եթե այնտեղ պետք է շարունակվի «անմխիթար» վիճակը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը։
Երևանի քաղաքապետարանը ցանկանում է Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տալ: Քաղաքապետարսնի դիտարկմամբ՝ Հրազդանի կիրճը պետք է դառնա հանգստի և զբոսաշրջության գոտի։ Բացի այդ, պետք է լուծվեն վերջին տարիներին առաջացած բնապահպանական խնդիրները։
Ըստ բնապահպանի՝ հատուկ պահպանվող տարածքի բնական ռեսուրսները պետության կողմից պաշտպանվում են.
«Եթե տրվում է հատուկ կարգավիճակ, ապա այդ վայրում հանրային սննդի օբյեկտներ չպետք է լինեն: Հրազդան կիրճում շատ կան հանրային սննդի օբյեկտներ: Հիմա հարց է ծագում՝ ինչպես պետք է Հրազդան կիրճին տրվի հատուկ կարգավիճակը: Իրավիճակը Հրազդանի կիրճում սարսափելի է: Վերջերս տեսել եմ մի տեսանյութ, որտեղ Հրազդան կիրճի ռեստորաններից մեկի աշխատակիցները աղբը լցնում են Հրազդան գետը»։
Սիլվա Ադամյանը կողմ է, որ Հրազդանի կիրճը համարվի հատուկ պահպանվող տարածք, եթե այնտեղ վերահսկողություն իրականցվի. «Մեր քաղաքացիներն էլ պետք է հասկանան, որ պլաստիկե շշերը չպետք է նետեն շրջակա միջավայր»։