ՀՀ Կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Վերջերս, ոչ միայն ֆեյսբուքում ստատուսի տեսքով անդրադարձա Հայաստանի Հանրապետությունում բարձր հրդեհավտանգության վիճակին և դիմեցի բնապահպան կազմակերպություններին համագործակցության առաջարկով, այլ նաև պաշտոնապես գրությունով դիմեցի ՀՀ-ում գրանցված շուրջ 24 բնապահպանական ՀԿ-ների՝ համագործակցության առաջարկով; Սակայն մինչ օրս չենք ստացել ոչ մի արձագանք ։
Շատ կարևորելով բնապահպանական կազմակերպությունների դերը և կատարված աշխտանքը , իմ սուբյեկտիվ կարծիքով դրանք չպետք է սահմանափակվեն ծառահատումների կամ կանաչ գոտիների վերացման դեմ պայքարով։
Հրդեհները ավելի աղետածին են ու կարող են ունենալ անդառնալի հետևանքներ։
Եվս մեկ անգամ մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և պատասխանտվությամբ մոտենալ բնության պահպանմանը»։
https://www.facebook.com/gegham.shahbazyan/posts/2511171295614824

