ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ հունվարի 28-ին՝ ժամը 11:22-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
- ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մեկ օրում ստացել է 5 ահազանգ
- ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ ԱԻՆ
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ-ին «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և երեք տուժածի, որոնք հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ: Երկու տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսինը՝ բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ: