ՃՏՊ Մուշավան թաղամասում

Ամենադիտվածներ

Հունիսի 27-ին, ժամը 07:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մուշավան թաղամասի ամառանոցներում՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ Nissan մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն մեքենան ուղղելու համար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Nissan Dualis մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ.Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան և դուրս բերելել երթևեկելի գոտի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ