ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին. կա տուժած

Հրապարակող՝

ՃՏՊ Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին. փրկարարները դեպքի վայրում են

Ամենադիտվածներ

Հունիսի 4-ին, ժամը 19:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Ս.Ու., ծնված 1944 թ.) և «Mercedes E350» (վարորդ՝ Ա.Գ.) ավտոմեքենաները: Ս.Ու.-ն ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ