Հունիսի 25-ին, ժամը 04:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան դուրս է եղել ճանապարհի երթևեկելի գոտուց, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Ն., ծնված 1987 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել ձորակը՝ մոտ 10 մ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդը և ուղևորը (Մ.Հ., ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։