Հունիսի 18-ին, ժամը 12.45-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Սևանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաներ. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 13.30-ին, Երևանի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 17-ին, ժամը 23.10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 12.45-ին, Երևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի», «Հոնդա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Ինֆինիտի»-ի 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 19-ին, ժամը 00.15-ին, Երևանի Զ.Անդրանիկի փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արարատ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հայկավան գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-2410» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արագած գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 18-ին, ժամը 04.00-ին, Գյումրի-Երևան ճանապարհի 19-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։