Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության կիսաեզրափակիչ` չորս սեթում հաղթելով Իսպանիայի ներկայացուցիչ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտին 7:5, 4:6, 6:4, 7:6 (7:2) հաշիվներով:
Խաղը 3 ժամ 15 րոպե է տևել:
Grand Slam-ի` 2019 թվականի առաջին մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար Ցիցիպասը կմրցի կա՛մ Ռաֆայել Նադալի, կա՛մ ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ:
Հատկանշական է, որ Ստեֆանոսը կարիերայում առաջին անգամ է դուրս եկել Grand Slam-ի մրցաշարի կիսաեզրափակիչ: 20-ամյա թենիսիստն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել մրցաշարի գործող չեմպիոն շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:
Ավստրալիայի Բաց առաջնության տղամարդկանց մենապայքարը կավարտվի հունվարի 27-ին:
Հաղորդում է armsport.am-ը։