Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք, ինչը կապակցված է Մարտակերտում հաստատված օջախի հետ:
Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 1 քաղաքացի:
Բժիշկների գնահատմամբ՝ 9 հիվանդի վիճակը ծանր է, 8-ինը՝ միջին ծանրության:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 217 մարդու մոտ, որից 154-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 62, ընդհանուր մեկուսացված է 126 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 217 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 991 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/167567874884001?__cft__[0]=AZV0Rj5FnDwraYrRu4Hsd1v85DisEb_d72M_rzaqoLoksUF05AUPW3W-k0wDdo2JlAxUyuQUgK6lqxnAq-npEKN14Fj3DNK0DOqMgdfo54hb0yV7a5tbQie6fevb00SKp6vm2Q9cKF3341Tn63cux3urSE2pT2gciORJBonbXJ1nJQ&__tn__=%2CO%2CP-R