ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ նոր տեղեկատվություն հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի մասին:
Նախարարի խոսքով` երեկ` մարտի 27-ին մեկուսացումից դուրս են եկել 40 քաղաքացիներ` նրանց մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այսօր կորոնավիրուսով վարակված 10 քաղաքացու թեստ ևս բացասական արդյունք է ցույց տվել և նրանք դուրս են գրվել հիվանդանոցից, այսպիսով այժմ Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 28 քաղաքացիներ:
Նախարարը նշեց, որ այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի:
Արսեն Թորոսյանը հայտնեց նաև, որ կորոնավիրուսով Հայաստանում վարակված է 329 քաղաքացի և դեպք է գրանցվել 2 ամսեկան երեխայի և նրա մոր մոտ: