ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը նվազել է:
Այս մասին նախագահը գրել է իր Twitter-ի էջում:
«Կորոնավիրուսով վարակումների թիվը կտրուկ նվազում է Միացյալ Նահանգների տարածքում՝ մի քանի բացառություններով: Սա իսկապես շատ լավ նորություն է»,- գրել է նա:
Հայտնենք, որ Worldometers պորտալում հրապարակված տվյալներով, ԱՄՆ-ում հաստատված դեպքերի թիվը հատել է 1,5 միլիոնի սահմանը և մահացել է 90,978 մարդ:
The number of Coronavirus cases is strongly trending downward throughout the United States, with few exceptions. Very good news, indeed!
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 17, 2020
