ԱՀ առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են, մեկական էլ՝ Ասկերանից և Նորագյուղից:
COVID -19 ի ախտորոշում ունեցող քաղաքացիների շփման շրջանակը պարզվում է, օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվելու վարակակիրների մերձավոր շրջանակներին մեկուսացնելու և թեստավորելու ուղղությամբ:
Կորոնավիրուսով հիվանդ 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ 7 հիվանդի վիճակը ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 247 մարդու մոտ, որից 181-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 104 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 139 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 6 234 փորձանմուշի հետազոտություն:
https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/169822561325199?__cft__[0]=AZW-T292l78zA1YGUXG_kg7XcAxfc1XHqGzvgBaasTOGxyi-cYkqsbxfSTcQq4opsdwNAFy3vFV78-q6cmH9M1D7KAOARUdfgg8CSHewzmJ1sFA_LDAadhb-siwmRsWhHvgTeDm1U3uhlGlYKi6lLQqTCgaBCsivBK6z_Fab-UX7lQ&__tn__=%2CO%2CP-R


