fbpx
Սպորտ

Կոուտինյոն շատ անհրաժեշտ է մեր թիմին․ Պիկե

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան ժերար Պիկեն կարծիք է հայտնել կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

«Ցանկանում եմ, որ Կոուտինյոն մնա «Բարսելոնա»-ում: Նա հրաշալի ֆուտբոլիստ է և շատ անհրաժեշտ է մեր թիմին: Այնուամենայնիվ, վերջնական որոշում կայացնողը Կոուտինյոն է: Ցանկացած պարագայում ես միայն նրա լավն եմ ցանկանում»,- ասել է Պիկեն:

Ինչպես ավելի վաղ հաղերդել են Անգլիական ԶԼՄ-ները, Կոուտինյոն մոտ է վարձակալությամբ «Էվերթոն» տեղափոխվելուն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալ»-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա կիսապաշտպանը անգլիական «Լիվերպուլ»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ