Բրիտանացի բժիշկ և Առողջապահության բնագավառի անվտանգության գործակալության գլխավոր բժշկական խորհրդական Սյուզան Հոպկինսն նշել Է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում կատարած մարդիկ կարող են մահանալ պատվաստվելիս ստացված իմունային պատասխանի աստիճանական թուլացման պատճառով: Նրա խոսքը մեջբերել Է The Independent թերթը։
Նրա խոսքով՝ պատվաստումից հետո մահացու վախճանների մեծամասնությունը տեղի Է ունենում տարեց մարդկանց թվում, առանձնապես նրանց թվում, ովքեր 70 տարեկանն անց են, ինչպես նաև բժշկական ցուցմունքներով խոցելիների թվում: Նա ռիսկի խմբերի քաղաքացիներին խորհուրդ Է տվել կրկնապատվաստվել:
Ըստ աղբյուրի՝ նրանք, ովքեր 50-ն անց են, կարող են պատվաստանյութի երրորդ դեղաչափն ստանալ երկրորդն ստանալուց հետո վեց ամիս անց:
