Stopcov.ge կայքէջի հաղորդմամբ՝ Վրաստանում նախօրեին հայտնաբերվել է վարակման 1390 դեպք: Հաստատված նոր դեպքերից 790-ը գրանցվել է Թբիլիսիում, մյուսները՝ մարզերում։
Աայս պահին Վրաստանում ակտիվ վարակակիրների թիվը հասնում է 16 հազար 215-ի, որից 4296-ն ստացիոնար բուժման կարիք ունի, 730 մարդ քովիդ-հյուրանոցներում է, 11 հազար 91 մարդ բուժվում է տանը: 896 հիվանդների վիճակը ծայրահեղ ծանր է, 198 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: Վրաստանում մինչ այս պահը գրանցվել է վարակման 327 հազար 831 դեպք։

