fbpx
Առողջապահություն

Հայաստանում գրանցվել է քովիդի 20 նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 13-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422711 դեպք, որոնցից 410387-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2023 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2540 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 20 նոր դեպք, ապաքինվել են ևս 22-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3005711 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ