Կառավարությունը լրացուցիչ 2,36 մլրդ տրամադրեց՝ քովիդի դեմ պայքարի համար

Հրապարակող՝

10210_5986

Ամենադիտվածներ

Այսօր կայացավ ՀՀ կառավարության հերթական նիստը։

Նիստի ընթացքում Կառավարությունը որոշեց 2021 թվականի պետբյուջեից լրացուցիչ 2 միլիարդ 365 միլիոն դրամ հատկացնել Առողջապահության նախարարությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակելու համար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ եթե բավարար չափով իրականացվի պատվաստման գործընթացը, ապա նման գումարներ ծախսելու կարիք չի լինի։

Ավանեսյանն ասաց նաև, որ 14 հազարից ավել ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176-ն են, որոնք պատվաստված են ու հիվանդանոցային բուժման կարիք ունեն։

Ամենաթարմ