fbpx
Առողջապահություն

Հայաստանում օրական քովիդի հազարավոր դեպքեր են գրանցվում․ տեմպը չի նվազում

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 364 348 դեպք, որոնցից 335 462 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 19 316 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 7342 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է 2594 նոր դեպք, ապաքինվել են ևս 235-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 6 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8041 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1523 է: Մինչ այս կատարվել է 2 716 415 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ