fbpx
Առողջապահություն

Հայաստանում 3 օր անընդմեջ քովիդից մահվան դեպք չի գրանցվել

Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422721 դեպք, որոնցից 410393-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2027 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2130 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 10 նոր դեպք, ապաքինվել են ևս 6-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8621 դեպք է արձանագրվել: Մինչ այս կատարվել է 3007841 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ