fbpx
Աշխարհ

Կուբան դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցները

Կուբայի ղեկավարությունը դատապարտել է ԱՄՆ վարչակազմի կողմից երկրի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, հայտնել է ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր մտցրել կուբայական Cubametales արտահանող ընկերության դեմ։ Այս քայլը կապված է Վենեսուելայում իրավիճակի հետ:

Վաշինգտոնում պնդում են, որ Կուբայի պետական արտահանող-ներմուծող նավթային ընկերության դեմ պատժամիջոցները պայմանավորված են նրանով, որ Վենեսուելայից նավթի ներմուծումը շարունակվում է:

«ԱՄՆ-ն իրավունք չունի միակողմանի միջոցներ սահմանել կուբայական ընկերությունների կամ որևէ ընկերության նկատմամբ, որն առևտուր է կատարում Վենեսուելայի հետ: Սա միջազգային իրավունքի, նորմերի խախտում է, որոնք կարգավորում են առևտուրը, և հարձակում ինքնիշխան պետությունների հարաբերությունների վրա»,- թվիթերյան իր միկրոբլոգում նշել է Ռոդրիգեսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ