Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Ամենադիտվածներ

Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ բողոքող ցուցարարները Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի կողային մուտքի մոտ, պատռել են Ռուսաստանի դրոշը, հայտնում է Interpressnews-ը։

«Ռուսթավի 2»-ն էլ գրում է, որ ցուցարարներից մեկն այրել է դրոշը։

Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, որին դեմ են արտահայտվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները՝ այն համարելով Եվրամիությանը՝ հանրապետության ինտեգրման խոչընդոտ։

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմադիրներն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիաներ են անցկացնում օրինագծի դեմ։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։

Ամենաթարմ