Դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Ջո Բայդենը քննադատել է կորոնավիրուսի հանդեպ դաշնային կառավարության քաղաքականությունը։
Նա նշել է, որ նպատակը նույնքան ակնհայտ է, որքան ազնիվ է, Թրամփը հույս ունի երկիրը բաժանել հակամարտող ճամբարների` դեմոկրատներին ներկայացնելով որպես ապոկալիպսիսի նախանշան, որոնք ուզում են Ամերիկան փակ պահել, իսկ հանրապետականներին՝ որպես ազատության մարտիկներ, որոնք փորձում են ազատել տնտեսությունը:
«Դա երեխայական մարտավարություն է և կեղծ ընտրություն, որին մենք չպետք է ենթարկվենք»,-հավելել է Բայդենը:
Բայդենը հավելել է, որ անամոթ սուտ են բոլոր այն տեղեկությունները, որ հայտնում է Թրամփի վարչակազմը թեստավորման մասին, քանի որ ով ուզենա չի կարող գնալ և թեստավորվել:
Այս մասին գրել է Ջո Բայդենը Washington Post-ի իր հոդվածում: